Պայթյուն Ռուսաստանում․ կան զոհեր

Նիժնևարտովսկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, РИА Новости-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունում։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ տուժածների թիվը հասել է տասի։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 18:06-ին Միրա փողոցի բնակելի շենքում։ Փլուզվել են երկրորդ և երրորդ հարկերի առաստաղները։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ փրկարարները ժամանել են պայթյունից չորս րոպե անց։ Տնից տասը մարդ է փրկվել, 52-ը ինքնուրույն էվակուացվել։ Ներկայումս տեղում աշխատում է 109 մարդ և 30 միավոր տեխնիկա։

Քաղաքապետը մանրամասնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տանը գազի բալոն է պայթել։ Շենքը գազաֆիկացված չի եղել։

Related posts

Եվրոպական մի շարք երկրներ պայքարում են արագ տարածվող անտառային հրդեհների դեմ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Միջազգային քրեական դատարանը Աֆղանստանի ղեկավարներին ձերբակալելու օրդեր է տվել