Թուրքիայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, հայտնում է Anadolu գործակալությունը։

Աղբյուրը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Սուլեյման Շահ թաղամասի տներից մեկի առաջին հարկում գտնվող գրասենյակում, պատճառները դեռևս անհայտ են։

«Ծանուցում ստանալուց հետո տարածք են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ, փրկարարներ և բժշկական խմբեր, նախնական տվյալներով՝ չորս տուժած շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց»,-հայտնում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում՝ Իսթիքլալ հետիոտնային փողոցում, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը, կասկածյալը կալանավորվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Դրանից հետո թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն է իրականացրել կուսակցության սիրիական թևի դեմ։

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան