Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 09:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում և պայթյուն․ փլուզվել է պատից 2 քմ հատված, կա 3 տուժած։
Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ։

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը՝ Գորիսում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը