Չորս մարզերին 318,8 մլն դրամ կհատկացվի. գերակշիռ մասն ուղղված է Լոռու և Տավուշի մարզերում աղետի վերացմանը

Առաջարկում ենք լրացումներ, փոփոխություններ և վերաբաշխում իրականացնել Կառավարության մի շարք որոշումներում: Մասնավորապես՝ առաջարկում ենք 4 մարզի՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, տարբեր ծրագրերի համար գումար հատկացնել: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Ընդհանուր գումարը 318,8 միլիոն դրամ է: Նախագծերի մեծ մասը ավելի շատ վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերին: Հատկապես աղետից հետո այնտեղ մի շարք անելիքներ կան թե՛ նախագծերի տեսքով, թե՛ բուն շինարարության տեսքով»,- ասաց նախարարը:

Գնել Սանոսյանն առանձնացրեց Լոռու մարզում հատկացվելիք գումարը, այն է՝ 117,7 մլն դրամ, որը նախատեսվում է ուղղել Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի հենապատերի, մայթերի, երթևեկելի մասի կառուցման նախագծերի փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև աղետից վնասված շենքերի տանիքների, շքամուտքերի, առաջին հարկերի, բակերի վերանորոգմանն ու բարեկարգմանը:

Գումար կհատկացվի նաև Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամասի խմելու ջրի, ջրագծերի կառուցման նախագծային փաստաթղթերի ձեռքբերման համար:

Նախատեսվում է գումար հատկացնել նաև Կիրանց բնակավայրի խմելու, ոռոգման ջրի համակարգերի կառուցման նախագծերի, ինչպես նաև Աճարկուտի գյուղամիջի կամրջի պատի կառուցման համար:

Related posts

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին