Չինաստանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության գլոբալ կազմակերպություն

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն առաջարկել է ստեղծել արհեստական բանականության (ԱԲ) վերահսկման և կառավարման գլոբալ կազմակերպություն։ Նա նման հարթակի անհրաժեշտության մասին հայտարարել է նոյեմբերի 1-ին Հարավային Կորեայի Գյունջու քաղաքում տեղի ունեցած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում։

Սին կարծում է, որ Արհեստական բանականության գլոբալ համագործակցության կազմակերպությունը կարող է կառավարման կանոններ սահմանել և խթանել համագործակցությունը՝ արհեստական բանականությունը վերածելով «միջազգային հանրության հանրային բարիքի»։ «Արհեստական բանականությունը չափազանց մեծ նշանակություն ունի ապագա զարգացման համար և պետք է ստեղծվի ի շահ բոլոր երկրների ու տարածաշրջանների մարդկանց»,- նրա խոսքերն է մեջբերում «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Ինչպես նշում Է Reuters-ը, Չինաստանի իշխանություններն այս տարի արդեն հանդես են եկել նման նախաձեռնությամբ, սակայն ԱՄՆ-ը մերժել էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Արհեստական բանականության կարգավորման գաղափարը:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում