Չեք կարողացել և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

Ոմանք փորձել են տպավորություն ստեղծել և Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին, թե իբր Սյունիքում մարդիկ այլ տրամադրություն ունեն, բայց այսօր դուք միասնական կերպով ցույց տվեցիք և կոտրեցիք բոլոր այն ձեռքերը, որոնք փորձում են Հայաստանը հակադրել Հայաստանին: Այս մասին Կապանում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Չեք կարողացել և չեք կարողանալու Հայաստանը հակադրել Հայաստանին»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ դավադիր ուժերը տեղ չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում:

Փաշինյանի խոսքով՝ իրեն տեղեկացրել են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է աշխատակիցներին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացողները աշխատանքից կազատվեն: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այդ մասին հայտարարածները մինչև հուլիսի 15-ը չեն աշխատի կոմբինատում:

«Ես ձեզ դա խոստանում են: Բոլոր նրանք, ում կսպառնան, որ աշխատանքից ազատելու են, ոչ միայն վերականգնվելու են աշխատանքի, այլև նրանց ամբողջական աշխատավարձը վճարվելու է այդ դուրս վռնդվածների հաշվին»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան