Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵվրԱզԷՍ-ին, ՀԱՊԿ-ին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին չի բխում ՀՀ-ի շահերից: Նա այս մասին ասել է ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ շփման ժամանակ:

«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵվրԱզԷՍ-ին, ՀԱՊԿ-ին, թեպետ ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է նա։

Նա անդրադարձել է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը:

«Մեր իմանալով` դա պայմանավորված է Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով և կապված չէ այս ինտեգրացիոն կառույցներում աշխատելու ցանկության կամ ցանկության բացակայության հետ: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը», – ասել է Պուտինը:

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը