Չեխիան Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպում կհրավիրի

Չեխիան Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպում կհրավիրի, որի ժամանակ կքննարկվեն էներգետիկ ճգնաժամի հաղթահարման միջոցները, և պաշտոնյաները կփորձեն լուծում գտնել Եվրոպայի համար այդ կարևոր խնդրին՝ հայտնել է Չեխիայի վարչապետը: Պետր Ֆիալան չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա նիստը:

«Էներգակիրների գների աճը վկայում է շուկայի ակնհայտ ձախողման մասին։ Բոլոր փորձագետները համակարծիք են, որ եթե մենք ցանկանում ենք լուծում գտնել, այն պետք է համաձայնեցվի եվրոպական մակարդակով»,- հավելել է վարչապետը:

Related posts

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ

Ծեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները

Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը