Որդին հոր դին է գտել՝ կախված վիճակում. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 66-ամյա Արարատ Մ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Կայքի տեղեկություններով՝ Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։

Related posts

Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին