Ուրանը մինչև 20%-ը հարստացնելու Իրանի որոշումն ԱՄՆ-ն բնորոշել է որպես «միջուկային շանտաժ»

ԱՄՆ-ն ուրանի հարստացումը մինչև 20% -ի հասցնելու գործընթաց սկսելու Իրանի որոշումը համարում է միջուկային շանտաժ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներից  մեկը:

Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնված «Պատժամիջոցները հանելու ռազմավարական միջոց» օրենքը, որը նախատեսում է ուրանի արտադրություն 20% կամ ավելի հարստացման մակարդակով: Գործընթացը սկսվել է երկուշաբթի օրը:

«Իրանի կողմից Ֆորդուում ուրանի 20% հարստացումը միջուկային շանտաժի արշավն ակտիվացնելու հստակ փորձ է: Այս փորձերը կշարունակեն ձախողվել: ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը կշարունակեն ապավինել նրան, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները  կտեղեկացնեն փաստերի մասին» -ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Դիվանագետը վստահություն է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն կհետևի Իրանի միջուկային գործունեությանը:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, Թեհրանը օգտվել է նախորդ միջուկային ծրագրի զարգացումներից՝ ուրանի հարստացման գործընթացը սկսելու համար, ինչպես նաև ներգրավել է «շատ կարևոր աշխատակիցների, ովքեր ղեկավարում էին այս ծրագիրը»:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին