Ունենք 19 հազար բնակելի շենք, 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչև 1980-ը. քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Շատ է խոսվում կառուցապատման մեծ ծավալների մասին, անգամ բառ է օգտագործվում՝ «ագրեսիվ» կառուցապատում, բայց նշեմ, որ այս ամբողջ ծավալի կառուցապատման հետ միասին տարեկան ընդամենը ֆոնդի 1-2 տոկոսն ենք կառուցում: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

«Եթե այս թվերի ամբողջ հաջորդականությունը դնենք իրար կողքի, մենք ունենք 19 հազար բնակելի շենք: 60 տոկոսից ավելին կառուցվել է մինչև 1980 թիվը, դրանց մեջ 23 տոկոսը պանելային շենքերն են:

Ի վերջո, կառուցապատումը թարմացում է ենթադրում, և եթե նայենք՝ ամեն տարի ինչքան ենք մենք կառուցում այս մեծ ծավալների մեջ, դա ընդամենը կազմում է 1-2 տոկոս: Ինչքան դեռ պետք է կառուցապատենք, որ գանք, հասնենք լիարժեք թարմացման. սա ակնհայտ է բոլորին, որ կառուցապատման ծրագրերը պետք է շարունակվեն»,- ասաց նա՝ նշելով, որ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ կառուցապատման ծրագրերում իրականացնելու համար, քանի որ ամեն տարի արդեն իսկ կառուցված շենքերը հնանում են:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը