Ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից․ Գևորգ Պապոյան

Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Համաձայն այդ հայտարարության՝ հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով շարժվել է դեպի Հայաստան։
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ձևակերպվել և Հայաստանի Դալարիկ կայարան է ուղարկվել 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկով:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին