Ուղղությունը` Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան: X-ի իր էջում Կոլոննան գրել է. «Վերադարձ Կիևից, ուղղությունը` Հայաստան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Հիշեցնենք՝ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կունենա Երևանում, ինչպես նաև հյուպատոսություն է բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները