Ուկրաինայում ռազմական գործընթացները ղեկավարում է Արևմուտքը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրադրությունը կառավարում են Արևմուտքի ներկայացուցիչները, որոնք գտնվում են Կիևում:

«Զելենսկին չի ղեկավարում գործընթացներն Ուկրաինայում, նույնիսկ իր ռազմական խորհրդականները չեն խորհուրդ տալիս, թե ինչպես պետք է վարվել: Այնտեղ Ռուսաստանին հակազդեցությունն ամբողջությամբ կառավարում են ԱՄՆ-ի և Արևմուտքի ներկայացուցիչները: Բացի նրանից, որ նրանք պաշտոնապես մատակարարում են գերարդիական զենքը, ես կարծում եմ՝ հենց նրանք են ղեկավարում ռազմական գործընթացն Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները շատ արագ կավարտվեն, եթե ԱՄՆ-ը խաղաղության հաստատման դիրքորոշում որդեգրի։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չպետք է Ռուսաստանի վրա հարձակման հարթակ դառնա:

Related posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Իլոն Մասկը ներողություն է խնդրել Թրամփի մասին իր գրառումների համար. BBC

Լիլիթ Աղեկյանը նշանակվել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական