Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոր և հեղինակ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատորների եւ հեղինակների, որոնք փորձել են խանգարել զորահավաքի անցկացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՈՒԱԾ-ի լրատվական ծառայությունը։

«ՈՒԱԾ-ն և ազգային ոստիկանությունը ձերբակալել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատորների և հեղինակների, որոնք մտադիր էին խափանել զորահավաքը եւ հրապարակել Ուկրաինայի ԶՈՒ-ի գտնվելու վայրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաղորդվում է, որ ձերբակալվածները սադրիչ ուղիղ եթեր են հեռարձակել և կեղծ տեղեկություններ են տարածել ուկրաինացի զինվորականների, մասնավորապես՝ տարածքային համալրման կենտրոնների աշխատակիցների մասին։

Նշվում է, որ Խմելնիցկիի շրջանում ձերբակալվել է 14 մարդ։ ՈՒԱԾ-ի տվյալներով ՝ նրանք տեղեկատվություն են հրապարակել տարածքային համալրման կենտրոնների և ազգային ոստիկանության աշխատակիցների գտնվելու վայրի և՝ տեղաշարժման երթուղիների մասին։ Մյուսները ձերբակալվել են Կիևում՝ Տելեգրամ ալիքներում բջջային անցակետերի տեղակայման մասին տեղեկություններ հրապարակելու համար:

 

Related posts

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը