Ուկրաինայի ՋԷԿ-երի 73 տոկոսն ավերվել է. Շմիհալ

Ուկրաինայի վարչապետը հայտնել է, որ ռուսական ավիահարվածների հետևանքով երկրի ջերմաէլեկտրակայանների 73 տոկոսն ավերվել կամ վնասվել է: Դենիս Շմիհալի խոսքով՝ այժմ կայանների միայն 27 տոկոսն է գործարկվում:

Պաշտոնյան հավելել է, որ նախարարների կաբինետն աշխատում է ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, որ ձմռանը խնդիրներ չառաջանան։ Կառավարությունը նաև նախատեսում է հանել էներգիայի արտադրության և պահեստավորման ապրանքների համար սահմանված ներմուծման մաքսատուրքերը և ավելացված արժեքի հարկը:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ