Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումների մուտքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը Ազովի ծով այսօր ամբողջությամբ արգելափակվել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նա ընդգծել է, որ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի առաջապահ ջոկատները դուրս են եկել Դոնեցկի մարզի վարչական սահման և միացել ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներին, որոնք վերահսկողություն են սահմանել Ազովի ծովի ափի երկայնքով Ուկրաինայի շրջանների նկատմամբ:

Կոնաշենկովը հայտնել է, որ ԼԺՀ-ի ուժերը գործողության սկսվելուց ի վեր՝ առաջ են եկել մինչև 61 կմ, ԴԺՀ-ի ուժերը՝ 19 կմ-ով:

Related posts

Բղավոցներ, լեզվակռիվ, քաշքշոց. լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստերի դահլիճում

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման