Ուկրաինական կողմը հարձակման ընթացքում չի հասել իր նպատակներին․ Շոյգու

Ուկրաինական ուժերը վերջին երեք օրվա ընթացքում հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, սակայն չեն հասել իրենց նպատակներին, փոխարենը կրել են զգալի և անհամադրելի կորուստներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

«Մարտական գործողությունների 3 օրվա ընթացքում բոլոր ուղղություններով Ուկրաինայի ԶՈՒ կորուստները կազմել են 3715 զինծառայող, 52 տանկ, 207 զրահամեքենա, 134 ավտոմեքենա, 5 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ»,- նշել է Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը հետ մղելու ընթացքում զոհվել է 71 ռուս զինվորական, 210-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, խոցվել են 15 ռուսական տանկ, 9 զրահամեքենա, 2 ավտոմեքենա և 9 հրանոթ:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը բավականաչափ զենք ունի հակահարձակում սկսելու համար։ Նրա խոսքով՝ հակահարձակումն Ուկրաինային թույլ կտա հաղթել, ինչն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Related posts

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ