Քննարկվել է Հնդկաստանում կայանալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ նախարարը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումները, բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդհանուր օրակարգը:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշել է, որ կցանկանար ավելի շատ տեղեկություններ ստանալ նախարարի ներկայացրած նախաձեռնությունների մասին:

Կողմերը նաև քննարկել են հունիսի 12-13-ը Հնդկաստանում կայանալիք Global Digital Public Infrastructure Summit գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը:

Related posts

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել