Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և անհիմն չթիրախավորել ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայությանը՝ Ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում