Ուժեղացված հերթապահությունը հանրապետության ճանապարհներին շարունակվելու է նաև տոնական օրերին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները, հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ (ձնամաքրում, ճանապարհների մշակում աղ-ավազով)։
Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։
«Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։
Հիշեցնենք նաև, որ զանգահարելով շուրջօրյա գործող 010-56-25-33 հեռախոսահամարին՝ կարող եք օպերատիվ ինֆորմացիա ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

 

Related posts

Ինչպե՞ս խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

Քաղաքական ենթատեքստ վերագրելու փորձերը հիմնազուրկ են և չեն համապատասխանում ակադեմիական բարեվարքության սկզբունքներին․ ԵՊՀ հայտարարությունը