Ուժեղացված հերթապահությունը հանրապետության ճանապարհներին շարունակվելու է նաև տոնական օրերին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները, հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ (ձնամաքրում, ճանապարհների մշակում աղ-ավազով)։
Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։
«Հարգելի վարորդներ, հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։
Հիշեցնենք նաև, որ զանգահարելով շուրջօրյա գործող 010-56-25-33 հեռախոսահամարին՝ կարող եք օպերատիվ ինֆորմացիա ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։

 

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ