Որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000 մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։

Related posts

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա