Ոտքի հրազենային վնասվածքով 13-ամյա տղա է տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ

Shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում օդաճնշիչ «Տիր» տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու և ոտքին դիպչելու հետևանքով ձախ ոտքի վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 13-ամյա Հ․ Հ․-ն է ինչպես նաև պարզել են, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում իրենց տան բակում Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Մ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Սևակ Թ․-ին պատկանող «ԳԱՄՈ» տիպի 4.5մմ տրամաչափ օդաճնշիչ զենքով պատահաբար մեկ անգամ կրակել է Հ.Հ․-ի ձախ ոտքին, որի հետևանքով վերջինս ստացել է «ձախ սրունքի վերին երրորդի փակ հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան