Ոսկեվազ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում