Շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինաշխատանքների կատարմանը և նախագծմանը

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում կատարեց 3 միլիարդ 366 միլիոն դրամ գումարի շրջանակներում, որից 1 միլիարդ 133 միլիոն դրամը կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ:

Նախատեսվում է 2 միլիարդ 232 միլիոն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

«Մասնավորապես, «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացնել 14.7 միլիոն դրամ:

Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայում և դրա տարածքների բարեկարգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացվելու է 4.5 միլիոն դրամ»,- Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից