Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «ԱԼԵՔՍ 33» և «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ընկերությունների լցակայաններում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից չափումների միասնականության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացվեց «ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 04451079) պատկանող լցակայանում (գործունեության հասցե՝ Վաղարշապատ Մանուշյան 4/4):
Ստուգման արդյունքում հայտնաբերվեցին չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորում: Բացի այդ, տնտեսվարողը մինչ ստուգումն իր գործունեությունն իրականացնում էր շուկայականից ցածր գնով, սակայն ստուգումից հետո վաճառքի գինն էականորեն բարձրացրեց։

Միևնույն ժամանակ դարձյալ շուկայականից երկու անգամ ցածր գնով գործունեություն ծավալող Էջմիածին-Երևան մայրուղի 2/4 հասցեում գործող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 00848215) պատկանող լցակայանի աշխատակիցները փորձեցին խոչընդոտել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսուչներին իրականացնել ստուգաչափված չափանոթով լիցքավորվող վառելիքի քանակի ստուգում`թերլիցքավորման առկայությունը պարզելու նպատակով։ Կատարվածը, բնականաբար, հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։
Խոչընդոտի հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության, և օրենքով սահմանված կարգով կիրականացվեն նոր ստուգումներ:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ