Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

48 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ։

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 14:7 հաշվով հաղթել է Մեքսիկայի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում նա 9:3 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջել է Ղազախստանի ըմբիշին։ Սփոփիչ փուլում Ավետիսյանը հաղթել է հունգարացի մրցակցին և նվաճել աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ