Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը պարզաբանել է, որ իր եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ է, որ բռնություն գործադրած բոլոր անձինք կենթարկվեն իրավական պատասխանատվության:

Կոնջորյանը գրել է՝ որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իր անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ինքը երբևէ որևէ պարագայում չի կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից՝ անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Նրա խոսքով՝ սա իր համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:

«Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել՝ նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:
1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն:
2. Բռնության ցանկացած դրսևորում` լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից:
3. Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:
4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ»,- գրել է նա:
Պատգամավորը նշել է, որ դատական հայցեր է ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք իրեն կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե՛ այս դեպքի, թե՛ այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ:

«Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե՛ այս դեպքի, թե՛ այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- ասված է գրառման մեջ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ այս միջադեպի քրեական վարույթով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հոդվածով: Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Related posts

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում աստիճանաբար զինաթափվել. Al Arabiya