«Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Մ-6 միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի քաղաքի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 17-ից:
ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան