Սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստին։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
🔻 Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ապրիլ ամսվանից նախատեսվող հրատապ սոցիալական աջակցության վերաբերյալ հարցը։
Աննա Ժամակոչյանը խոսել է ծրագրի նպատակի, շահառուների շրջանակի և մի շարք այլ ընթացակարգային հարցերի մասին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառումը կիրականացվի ԼՂ հայրենակիցներին ուղղված մյուս ծրագրերին զուգահեռ։
Նիստի մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը․ հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։

Related posts

Պատարագ՝ Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ

Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին