Շիրակի մարզպետարանում քննարկվել է ինքնակամ շինությունների քանդման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների գործընթացին առնչվող հարցեր։
Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, մարզի համայնքների, կադաստրի կոմիտեի ղեկավարները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների ընթացքին, կազմակերպչական աշխատանքներում առաջացած հիմնահարցերին, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում (ARPIS) առկա, սակայն կադաստրային քարտեզներում չարտացոլված անշարժ գույքի միավորների նույնականացման անհնարինությանն ու առցանց վարվող քարտեզներում համայնքների (բնակավայրերի) անշարժ գույքի միավորների տեղադրման խնդրին։

Related posts

Մհեր Գրիգորյանին Nokia ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը