21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 38 և 49 տարեկան երկու տղամարդ: Նրանք հունիսի 5-ին հենց Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են բաժին: 49-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:

Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք

Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ