Շիրակի մարզում 8 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիքներ, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։ Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու Շիրակի մարզում դարձել է 25 ընտանիք։ Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ:

 

Related posts

Փեզեշքիանը և Ալիևն ընդգծել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների եղբայրական բնույթը

««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում»․ Գրիգոր Իսկանդարյան

Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանը հաղթահարել է պատժամիջոցները, բայց զգուշացրել է նորերի հնարավորության մասին