Շիրակի մարզում որդին ծեծի է ենթարկել հորը, նա հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից «պոլիտրավմա, ԳՈՒՏ, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 70-ամյա տղամարդ:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Արթիկի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխվածի որդին հայտնել էր, որ հայրը վնասվածքը ստացել է ծեծի հետևանքով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնի մոտ ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 70-ամյա տղամարդու 39-ամյա որդին:

Նախկինում երեք անգամ դատապարտված երիտասարդը խոստովանել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նրան:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել:

Նոյեմբերի 28-ին հիվանդանոցից հայտնել են, որ 70-ամյա տղամարդը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում