Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան

Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ այդմ՝ Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20․00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։
 Սա մարզի տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին հնարավորություն կտա մեղմել ջեռուցման հարցերում ունեցած դժվարությունները՝ մինչև առկա խնդիրներին համակարգային լուծում տալը։
 Շահառուներին վառելափայտի տրամադրումը կապահովի Շիրակի մարզպետարանը։

Related posts

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան