Արցախ վերադարձածների թիվը մոտ 100 հազար է. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տվյալներով՝  Արցախ է վերադարձել մոտ 100 հազար մարդ, իսկ մոտ 40 հազար արցախցի շարունակում է բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Արցախի ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստի ժամանակ ասել է Աշխատանքի, սոցիալական և բնակարանային  հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ  Գագիկ Բաղունցի հարցադրմանը, ըստ որի պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել մոտ 90 հազար արցախցի, որոնցից վերադարձել են մոտ 53 հազարը:

Նախարար Մանե Թանդիլյանի խոսքով՝  Արցախ վերադարձած 53 հազար քաղաքացու վերաբերյալ տվյալները  ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներն են, որոնք ձևավորվում են ավտոբուսներով վերադարձողների վիճակակագրության հիման վրա:

«Սակայն ստույգ տվյալը, բնականաբար, այդ չէ: Մենք ունենք ֆինանսական ուղիղ աջակցության մեխանիզմ, ըստ որի՝ կան հստակ տվյալներ, որ վերադարձած արցախցիների թիվն ավելին է:  Մարդիկ աջակցություն են ստանում անմիջապես «Արցախփոստից»:  Հանրապետությունում  ուղիղ ֆինանսական աջակցություն ստացողների թիվը կրկնակի ավելի է, քան այն,  ինչն արդեն հնչեցվել է: Այդ թվում ներառված չեն 18-58 տարեկան աշխատող տղամարդիկ: Վերադարձողների մի  մասը  սեփական ավտոմեքենաներով է եկել, որոնց տվյալներն այդ թվերում չեն արտացոլվել: Հայաստանի Հանրապետությունում  այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են  ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված  արցախցիներ: Տեղահանվածների  մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ»,- մանրամասնեց Թանդիլյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան