Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտ ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. ԱԽ քարտուղար

Կառավարության ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը անդրադարձավ իշխանության դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ այս պահին բոլոր երկրների հետ կան քննարկումներ:

«Հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ ատոմակայանն ենք ուժեղացնելու, հա՛մ արևային համակարգն ենք ուժեղացնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ, վերջնական խաղաղություն, տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում դեմարկացիան և դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու:

Ամեն ինչ շատ լավ է, որովհետև ՀՀ-ն այլևս խաղաղ է և ունի ժողովրդավար կառավարություն, նորմալ ընտրություններ»,- ասաց նա:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև