Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 5-10 սմ

Մարտի 9-ին ժամը 9 30-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է ձյուն, որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է մինչև 5-10 սմ։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են: Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 11 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան