Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում այրվել է 1500 հակ անասնակեր

Դեկտեմբերի 16-ին, ժամը 13։53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Փրկարարա ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 18:55-ին։ Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան