«Շիրակը» հաղթեց «Արարատին» և առաջ պոկվեց. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»:

Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց իվուարցի Մուսա Բակայոկոն:

«Շիրակն» այս հաղթանակից հետո վաստակեց 14 միավոր և ազատվեց հենց «Արարատի» հարևանությունից, որն այժմ 11 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

Տուրի հաջորդ խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 26-ին: Աղյուսակի 3-րդ հորիզոնականում ընթացող «Արարատ-Արմենիան» կընդունի 2-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»:

Related posts

Դուբայ-Թել Ավիվ թռիչքի ուղևորները բարեհաջող հասել են Իսրայել

Վարդենիս խոշորացված համայնքը դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը. Փաշինյան

Վերջին 9 ամիսներին պետբյուջեի մուտքերն աճել են 14,7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան