Շառլ Միշելը COP29 համաժողովի շրջանակում Ալիևի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը Բաքվում մասնակցում է COP29 համաժողովին, շնորհավորել Է Իլհամ Ալիևին՝ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը, ըստ եվրոպացի պաշտոնյայի, կարևոր է կլիմայի ներկայիս օրակարգը խթանելու համար:

«ԵՄ-ն հավատարիմ է ֆինանսական համերաշխության ու կլիմայի մեր նպատակներին հասնելուն: Մենք նաև անդրադարձել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակին»,- X-ի իր էջում գրել է Շառլ Միշելը և հիշեցրել, որ այդ հարցի շուրջ մտքեր է փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ անցյալ շաբաթ՝ Բուդապեշտում:

«ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկաս ստեղծելու բոլոր ջանքերին»,- վստահեցրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Related posts

Տավուշի մարզում կառուցվում է 1193 բնակելի տուն, որից 459-ը՝ Իջևանում, 578-ը՝ Նոյեմբերյանում, 156-ը՝ Բերդում. մարզպետ

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40 000-ական դրամ աջակցության վճարման գործընթացը կմեկնարկի երկուշաբթի օրվանից