Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ: Այս մասին Instagram-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Սյունիքում վարչապետը ծանոթացել է ճանապարհների, ոռոգման ու խմելու ջրի համակարգերի, դպրոցների կառուցման ընթացքին: Երկրի ղեկավարի հետ հանդիպումներում սյունեցիները ներկայացրել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ:

Ավելի ուշ վարչապետը Կապանում մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ