Նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ

Ստեփանյան Ֆլորան մեկն է նրանցից, որ 2022 թվականին զրկվել է հատկացվող նպաստից. հիմա կրկին Միասնական սոցիալական ծառայությունում է՝ փաստագրվելու եւ նպաստը վերականգնելու ակնկալիքով։
2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետեւանքով 2022 թ. նոյեմբերի 1-ից ընտանեկան եւ սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Ինչպես հայտնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան