Նորավան-Լծեն-Տաթև, Գորիս-Սիսիան, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 6-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնացքում ձյուն է տեղում։

Նորավան-Լծեն-Տաթև, Գորիս-Սիսիան, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից