Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։ Այդ մասին հայտնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը:

Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին

Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ։

Related posts

Խաչատուր Ավետիսյան․ հարյուրամյակ՝ հնչյունների հավերժությամբ

Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր