Նշանակվել է Շիրակի թեմի ժամանակավոր հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը համատեղության կարգով առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:

Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշանակվել է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պարտականություններից։

Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է կալանքի տակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները