Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին: Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, մասնավորապես, Եվրոպական միության: Ըստ հեղինակների՝ նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի կարգավորումը և հանձնարարել ևս մեկ քննարկման արդյունքում վերջնական տեսքի բերել օրենքի նախագիծն ու այն ներկայացնել Կառավարության հաստատմանը: Վարչապետն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության հետագայում ևս օրենքը շարունակական կերպով կլավարկվի:

Related posts

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է