Նիկոլ Փաշինյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը: Այս առումով, վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը