Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:

Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ:

Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:

Related posts

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ գոհ եմ Ծառայության աշխատանքից. վարչապետը՝ ՊՊԾ կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայում 5 օրում բռնկվել է 342 անտառային հրդեհ